Հասարակություն 

Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին` Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

analitik.am

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին՝ Ղրիմի Կերչ քաղաքի Ճարտարագիտական քոլեջում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության կապակցությամբ, որին զոհ են դարձել և վիրավորվել մի քանի տասնյակ մարդիկ:

Դատապարտելով կատարվածը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս.Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին և հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Թող Ամենողորմ Տերն Իր երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի զոհվածների հոգիները և պահպանի Ռուսաստանը նմանօրինակ ողբերգություններից՝ Իր Աջի հովանու ներքո խաղաղ և անվտանգ պահելով նրա բարեսեր ժողովրդին»,-նշել է Նորին Սրբությունը:

Նույն շարքից