Հասարակություն 

Կաթողիկոսն ընդունել է Թոմաս Մայր-Հարթինգին և դեսպան Պյոտր Սվիտալսկուն

analitik.am

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավար, դեսպան Թոմաս Մայր-Հարթինգին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու:

Հանդիպմանը խոսվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև առկա հարաբերությունների և համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց հասարակական կյանքում Հայոց Եկեղեցու դերակատարությանը, կարևորվեց Եկեղեցու առաքելությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական արդարության արժեքների պաշտպանության գործում:

Խոսվեց նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի, տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների խաղաղարար առաքելության մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նույն շարքից