Հասարակություն 

Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները

Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գրասենյակի (ՊՎՆԳ) ղեկավար Սայլաս Գեսեթին, Ռազմական համագործակցության գրասենյակի ներակայացուցիչներ Սթիվեն Չուին և Չադ Մուրոյին:

Հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) աղետների արձագանքման վերաբերյալ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում:

Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ ԱԻ նախարարությունը մշտապես բաց է համագործակցության նոր ուղղությունների համար և կարևորեց ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԻ նախարարության կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների դեմ պայքարի բնագավառում, ոլորտը կարգավորող իրավական դաշտը և գործողությունների պլանի առկայությունը:

Ս. Գեսեթը նշեց, որ նմանատիպ ծրագիր իրականացվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ և հույս հայտնեց, որ ԱԻ նախարարության հետ կատարվող առաջին քայլերը կդառանան բազմամյա, արդյունավետ փոխգործակացության հիմք:

Որպես ծրագրի մեկնարկի առաջնային քայլ՝ նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում իրականացնել ոլորտային հետազոտություն՝ մասնավորապես, գնահատել երկրի՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների դեմ պայքարի կարողությունները: Գնահատման գործընթացից հետո կմեկնարկի փոխգործակցության ծրագիրը:

Նույն շարքից