Քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել: Ոստիկանությունը փակել է Նալբանդյան փողոցը: Մեծ թվով քաղաքացիներ բերման են ենթարկվում ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից:
Ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ մի քանի պատով փակել էին երթի մասնակիցների առաջխաղացումը, ովքեր ցանկանում էին Բաղրամյան փողոցով բարձրանալ դեպի նախագահի նստավայր: Ժամանել են բարձրաստիճան ոստիկաններ, այդ թվում ՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Այս պահին բախումները դադարել են, և բանակցություններ են ընթանում ոստիկանության և ցուցարարների միջև: Մի քանի հոգի ևս Կարմիր բերետավորների կողմից բերման ենթարկվեցին ոստիկանություն: