Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանում վարչապետի ընտրության օրը հայտնի է. Ինտերֆաքս

analitik.am

ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Գործակալությանը ՀՀ ԱԺ աշխատակազմից հայտնել են, որ հատուկ նիստը տեղի կունենա հենց վերոնշյալ օրը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16-ին: ՀՀ սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից 7 օր հետո Ազգային ժողովը պետք է նոր վարչապետ ընտրի: Եթե նոր վարչապետը չի ընտրվում, 7 օր հետո տեղի է ունենում երկրորդ փուլը: Եթե երկրորդ փուլի ժամանակ էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը ցրվում է և նշանակվում են նոր խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է տեղի ունեն 30 օրվանից ոչ շուտ, 45 օրվանից ոչ ուշ:

Ընտրության օրը նշանակում է Հանրապետության նախագահը՝ խորհրդարանի ցրվելուց հետո:

Նույն շարքից