Հասարակություն Սպորտ 

Հաբիբի հայրը Քոնորին հրավիրել է Դաղստան ու պատրաստ է ներել նրան

analitik.am

Ռուսաստանցի մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովը, Քոնոր Մագրեգորին հրավիրել է Դաղստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ-ն:

Նուրմագոմեդով ավագը հայտարարել է, որ պատրաստ է ներել Քոնորին այն ամենի համար, ինչ վերջինս ասել է իր որդու հասցեին. «Պետք է բարեգութ լինել»,-ասել է նա:

Հաբիբի հայրը Քոնորին հրավիրել է ներկա գտնվել պրոֆեսիոնալ մարտական սամբոյի աշխարհի առաջնությանը, որը կկայանա Մախաչկալայում, դեկտեմբերի 15-ին:

 

Նույն շարքից