Հասարակություն Սպորտ 

Հայտարարությունը՝ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

analitik.am

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀՀԲՖ) նախագահի 02.08.2018 թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպումները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը և այն հանգուցալուծելու նպատակով առաջարկում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին (հոդված 37) համապատասխան ՀՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը և բոլորին ծանուցել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացման օրակարգի, վայրի և ժամի մասին` խստորեն պահպանելով ՀՀԲՖ-ի կանոնադրության 4.2.1, 4.2.2, 10.3.3 և 10.5.3 կետերի դրույթները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ ԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը:

 

Նույն շարքից