Քաղաքականություն 

Ռուսաստանի Նախագահի վերջին նախադասությունը անակնկալի է բերել ներկաներին

analitik.am

Պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  ելույթ ունեցավ Գյումրիում անցկացվող հայ - ռուսական միջտարածաշրջանային ֆորումում:

Նա նախ հիշեց 1988թ. ավերիչ երկրաշարժը, հետո ընդհանուր առմամբ գնահատեց Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն ու բարիդրացիական կապերը: Անդրադառնալով Մաքսային միությանը` Վլադիմիր Պուտինը հայտարարեց. «Ես ու նախագահ Սերժ Սարգսյանը օդանավակայանից գալու ճանապարհին խոսեցինք, ու պարզվեց, որ հայ փորձագետները հաշվել են, թե ինչ է շահելու Հայաստանը Մաքսային միություն մտնելուց: Դա նշանակում է, որ հայ ժողովրդի, իշխանությունների սուվերեն ընտրություն էր»: Պուտինն ասաց նաև, որ կօգնեն ՀՀ-ին ՄՄ-ին մաքսիմալ արագ անդամակցելու հարցում:

ՌԴ նախագահը նաև հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է ամրացնել իր դիրքերը Հարավային Կովկասում. «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Ռուսաստանն այստեղից չի պատրաստվում հեռանալ: Հակառակը՝ մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Հարավային Կովկասում»:

Նշենք, որ ՌԴ ղեկավարից առաջ ֆորումում ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նույն շարքից