Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ինչ է լինելու, թե ԱԺ ընտրություններին մասնակցի ընդամենը 3 ուժ

analitik.am

ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԸՕ փոփոխությունների նախագիծը:

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, նշեց, որ այդ փոփոխությունների թվում է նաև այն, որ ապագա խորհրդարանում պետք է լինի առնվազն 4 խմբակցությունը:

Հանձնաժողովի անդամ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ կառավարության անդամների հետ նախագծի քննարկման ժամանակ իրենց ուժի հիմնական պահանջը եղել է այն, որ 4-րդ ուժը խորհրդարանում հայտնվի առնվազն 2 տոկոս ձայն հավաքելուց հետո: Պատգամավորը ցանկացավ իմանալ՝ ընդունվել է արդյո՞ք առաջարկը: Բացի դրանից, Պետրոսյանը ցանկացավ իմանալ, թե ինչ է լինելու, եթե ընտրություններին մասնակցի ընդամենը 3 քաղաքական ուժ:

Նախարար Զեյնալյանը նշեց, որ Ծառուկյան խմբակցության առաջարկն ընդունվել է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, Արդարադատության նախարարը հայտարարեց, որ ԸՕ-ով այդ հարցի լուծումը չկա, բայց տարբերակներից մեկն այն է, որ հայտարարվում է նոր գրանցում: Միևնույն ժամանակ Զեյնալյանն առաջարկեց հարցը քննարկել հանձնաժողովում և հասկանալ, թե ինչ պետք է արվի այդ դեպքում:

 

Նույն շարքից