Իրավական Հասարակություն 

Հրապարակվել է տեսանյութ, որն արվել է Կերչի քոլեջում սպանդից հետո

analitik.am

ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որն արվել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջում սպանդից հետո: Այս մասին հայտնում է Լենտան:

ՌԴ ՔԿ նախագահին առընթեր հատուկ գործերով քննիչ, արդարադատության գեներալ-մայոր Ռոման Նեստերովը հայտնել է, որ սպանդից հետո մեկ օրվա ընթացքում իրավապահներին հաջողվել է պարզել մարդասպան Վլադ Ռոսլյակովի ամբողջ շարժը:

Նշենք, որ սպանդից հետո քրեական գործ էր հարուցվել ահաբեկչության հոդվածով, սակայն ավելի ուշ վերանայում էր տեղի ունեցել և քրեական գործ էր հարուցվել 2-ից ավել մարդու սպանության հոդվածով:

Հավելենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի թիվը հասնում է 21-ի:

 

Նույն շարքից