Հասարակություն 

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն՝ հոր կողմից քաղաքացուն սպառնալու խոսակցությանը ներկա չի եղել

analitik.am

Irakanum.am կայքը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է, թե ինչպես էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի հայրը (այդպես է ներկայանում) սպառնում քաղաքացուն ոտքերը կոտրել: Որպես Դիանա Գասպարյանի հայր ներկայացած քաղաքացին նաև վիրավորում է իր զրուցակցին՝ անվանելով ոչխար:

Analitik.am-ը փորձեց այս հեռախոսազրույցի մասին մեկնաբանություններ ստանալ Դիանա Գասպարյանից, սակայն նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի լրատվականների հետ խոսել է, այլևս հարցազրույցներ ու պարզաբանումներ չի տալու, որովհետև քարոզարշավի վերջին օրն է և ինքը շատ զբաղված է:

Գասպարյանը միայն ասաց, որ խոսակցությանը ներկա չի եղել, ներողություն խնդրեց հարցերին չպատասխանելու համար՝ խորհուրդ տալով մնացած մանրամասները վերցնել մյուս լրատվականներից:

 

Նույն շարքից