Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ընտրական օրենսգրքում առաջարկվող հիմնական փոփոխությունները

analitik.am

Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԸՕ փոփոխությունների նախագիծը:

Առաջարկվող հիմնական փոփոխությունները ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Առաջարկվող հիմնական փոփոխություններն ի թիվս այլոց հետևյալն է. Թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում։ Կոալիցիաների ձևավորման սահամանափակումների և ժամկետների ընդլայնում 6 օրվա փոխարեն 10 օր, նաև, մինչև անցնելը հաջորդ հիմնարար կետին, ասեմ, որ խմբակցությունների հետ քննարկումնների ընթացքում ընդունել ենք այն դիտարկումը, առաջաարկությունը, որ չի կարող անսահման լինել կոալիցիաներ ձևավորող կուսակցությունների թիվը և դաշինքների, այն պետք է սահմանափակված լինի, և դա մեր կողմից ընդունելի է, այն պետիրավական հանձանաժողովի նիստում մեր կողմից կընդունվի։

Կուսակցության բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմն առաաջարկվում է իջեցնել կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսի փոխարեն 4 տոկոսի, իսկ կուսակցությունների, դաշինքների դեպքում ներկայիս 7 տոկոսի փոխարեն 6 տոկոսի։

Ընտրագրավի իջեցում ներկայիս նախատեսված նվազագույն աշխատավարձի տաս հազարապատիկի փոխարեն յոթ հազար հինգ հարյուրապատիկ, այնուհետև ընտրագրավի գումարի վերադարձի շեմի իջեցում կուսակցությունների համար ներկայիս գործող 4 կամ ավելի տոկոսի փոխարեն նախատաեսվում է, առաջարկվում է 2 կամ ավելի տոկոս հավաքած կուսակցություններին, դաշինքներին վերադարձնելը վճարված ընտրագրավը։

Առաջարկվում եմ նվազագույնը 3 կուսակցությունների և դաշինքների փոխարեն, թույլատրել ԱԺ ում ներկայացնել 4 կուսակցություններ կամ դաշինքներ, և մանդատների բաշխում իրականացնել նրանց միջև։

Առաջարկվում է կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում 25 տոկոսի փոխարեն ներկայիս գործողի 30 տոկոս։ Առաջարկվում է Երևանի Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրական կարգում վերացնել բոնուսային համակարգը։

Նախագծով ներդրվել են մի շարք լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում ընտրողների ցուցակների կազմը և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչը ենթադրում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձանց հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը, ապահելով վավեր անձագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար, ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին։

Առաջարկվում է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրացուցակից հանելու համար, ընտրողների իրազեկվածության բարձրացում։

Առաջարկվում է մասնավարոպես օրենսդրորեն ամրագրել և համապաատասխան ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճի կազմակերպումը, դրանից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև հնարավորություն տալով այլ լրատվամիջոցների վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճը։ Էապես ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակն ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար Հանրային հեռուստատեսությունում ներկայիս ոչ ավել 60 րոպեի փոխարեն ավելացնել 30 րոպեով դարձնելով 90 րոպե, իսկ հանրային ռադիոյով ներկայիս ոչ ավելի քան 120 րոպեի փոխարեն, այն ավելացնել 60 րոպեով դարձնելով 180 րոպե։ Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ ընտրություններին մասնակցող կուսակցություների և թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին հաղորդումների կամ թողարկումների պարտադիր հեռարձակում՝ ապահովելով անկողմնակալություն ու հավասար պայմաններ։

Քվերակության գործընթացի մատչելիության ապահովում, որը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել տեղաշարժման համար մատչելի գտնվելու վայրի մոտակա տեղամասային կենտրոնում, սահմանել, որ զինծառայողների և անմիջական և ոչ անմիջական պետերին, ինչպես նաև կոչումով բարձր սպաներին ներկա չգտնվել քվեարկության սենյակում, նույն պահին, նույն քվեարկության սենյակում։

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, սահմանվել են օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգ, ամրագրվել է տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից եռամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու պահանջ։ Սահմանվել է նաև կնետրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին այն դիմումը, եթե տվյալ կազմակերպության գործադիր ղեկավարը կամ որևէ կարգավիճակով կազմակերպությունը ներկայացնող անձ տվյալ ընտրությունների գրանցված թեկնածու է»։

Ավելի ուշ ԸՕ-ն միաձայն ընդունվեց հանձնաժողովում:

 

Նույն շարքից