Հավաստիացնում եմ, որ ձեզ հետ միասին համատեղ ջանքերով նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա: Սյունեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը:
Պողոսյանը նշել է, որ պետք է հավատով լցվել. «Ուզում եմ ինձանից ու մեր ամբողջ վարչակազմից ակնկալեք նորմալ աշխատանք»:
Հիշեցնենք, որ նախկին փոխոստիկանապետի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության կողմից, իսկ վերջինս շարունակում է պնդել, որ ինքը նոր Հայաստանի աջակիցն է և ամեն ինչ անելու է այդ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: