Հասարակություն 

Հիվանդանոցի բակի ավտոկայանի տերը ծառերի հաշվին ուզում է ընդլայնել այն

analitik.am

Քաղաքացի Նարինեն ինձ է ուղարկել Հանրապետական հիվանդանոցի դիմացի ավտոկայանին հարող կտրատված ծառերի այս նկարը, նաև տեղեկացրել է, որ դիմել է բնապահպանության նախարարություն, որտեղից պատասխանել են, թե այդ տարածքը սեփականաշնորված է։

Եթե անգամ դա այդպես է, ուրեմն կասկածի տակ պետք է դրվի այդ սեփականության վկայականը, որովհետև դա հանրային տարածք է։ Ակնհայտորեն, հիվանդանոցի բակի ավտոկայանի տերը ծառերի հաշվին ուզում է ընդլայնել այն։

Տեսնես այս մասին ի՞նչ կարծիք ունի առողջապահության նախարարը, հիվանդանոցի բակի ծառահատումը օգո՞ւտ է մարդկանց առողջությանը։ Քաղաքապետարանն էլ պիտի ստուգի այդ տարածքի սեփականության իրավունքի օրինականությունը։

Անահիտ Բախշյան

Նույն շարքից