Հայաստան Քաղաքականություն 

Վահրամ Բաղդասարյանը հերքում է Հանրապետականի մասին տարածված տեղեկությունները

analitik.am

Հանրապետական կուսակցությունում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում վերջնական որոշումը դեռ չի կայացվել: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին: Ներկայացվել էին նաև առաջին հինգ անունները, ըստ որի, ցանկի առաջին համարը ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է:

Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ ճիշտը մասնակցելն է, իսկ կուսակցության ներսում հիմնական կարծիքն այն է, որ պետք է մասնակցել: Ամեն դեպքում նրա խոսքերով, պետք է գնահատել ռեսուրսները, վարկանիշը և այլն: ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի ասել, թե ով է գլխավորելու ցուցակը, քանի որ այդ որոշումը դեռ կայացված չէ:

ՀՀԿ-ում վերջնական որոշման բացակայությունը հաստատել են նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

 

 

Նույն շարքից