Հասարակություն 

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի Հուբեյ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հուբեյի առաջին փոխնահանգապետ Հուան Չուպինին:

Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է  պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային այն ծրագրերը, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն  կա:

Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հուբեյ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները այն ոլորտներում, որտեղ զարգացման ներուժ կա: Երկկողմ հույս են հայտնել, որ գործակցությունը բարեհաջող ընթացք կստանա:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Նույն շարքից