Հասարակություն 

Կերչի քոլեջում զոհված ուսուցիչը փորձել է փրկել երեխաներին

analitik.am

Կերչիի սպանդի ժամանակ սպանված 46-ամյա ուսուցիչ Ալեքսանդր Մոիսեենկոն մահացել է այն պահին, երբ փորձել է զինաթափել ոճրագործին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:

Ուսուցիչը հարձակման պահին դեպքի վայրում եղել է միակ մեծահասակը, սակայն նա էլ չի կարողացել փրկել երեխաներին:

Հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած սպանդի արդյունքում զոհերի թիվը հասնում է 21-ի, վիրավորների՝ 50-ի:

Ինչ վերաբերում է ոճրագործին, ով նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող է, ապա վերջինս ինքնասպանություն է գործել իր սև գործն անելուց հետո:

Նույն շարքից