Քաղաքականություն 

Գերմանիայում թմրամոլը դանակով հարձակվել է ոստիկանների վրա. Կան զոհեր և վիրավորներ

Գերմանիայի հարավ-արևմուտքում ոստիկանական օպերացիայի ժամանակ երկու մարդ է մահացել, երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում են տեղի իրավապահները: Վիրավորները ոստիկաններն են, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանցից մեկը 25-ամյա երիտասարդ է, ով թմրամոլ է եղել, մյուսը՝ վերջինիս 56-ամյա մայրը: Իրավապահներին դեպքի վայր հրավիրել է հենց մայրը, երբ որդին դանակով հարձակվել է իր վրա:

B.Z. Berlin-ը հայտնում է, որ երիտասարդը նախ դանակով հարձակվել է մոր վրա, ապա նաև դեպքի վայր ժամանած ոստիկանների: Արդյունքում ոստիկանները կրակ են բացել և վնասազերծել հանցագործին: Թե ինչի արդյունքում է մահացել մայրը, չի հայտնվում:

  • 101
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    103
    Shares

Related Articles