Հասարակություն Ռազմական 

Զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները

analitik.am

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորավարժությունների:

Զորավարժությունների նպատակն էր կատարելագործել կրտսեր հրամանատարական կազմի պարտականությունների կատարման մակարդակը հրետանային ստորաբաժանումների և հաշվարկների  ծավալման ընթացքում, ստուգել և կատարելագործել դիվիզիոնների հրամանատարական կազմի ունակությունները և վարպետությունը կրակի վարման ու կառավարման ընթացքում՝ ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային կրակային խնդիրների կատարման, հրետանային մարտկոցների մարտական ներդաշնակման ժամանակ:

Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը նշել է, որ արդյունքները գնահատվել են «լավ» և «գերազանց», իսկ հրետանային ստորաբաժանումների կրակի վարման և կառավարման ընթացքը ցույց է տվել, որ հրետանային ստորաբաժանումները պատրաստ են կատարել   ցանկացած բարդության խնդիրներ:

Նույն շարքից