Հասարակություն 

Արքայազն Հարիի կինը պատմել է այն մասին, որ տարիներ առաջ աղբ հավաքող է աշխատել

analitik.am

Արքայազն Հարի կինը՝ Մեգան Մարքլը, պատմել է այն մասին, որ իր առաջին աշխատանքը եղել է աղբ հավաքելը, փոխանցում է The Mirror-ը:

«Ես 14 տարեկանում սկսել եմ աշխատել: Ես աղբ էի հավաքում: Դա սովորեցնում է հարգել ցանկացած աշխատանք»,-հայտարարել է Մարքլը:

Նշենք, որ այս օրերին Հարին ու Մարքլը գտնվում են Ավստրալիայում: Սա զույգի առաջին արտասահմանյան ճամփորդությունն է: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ շուտով թագավորական ընտանիքն ունենալու է իր առաջնեկին, երեխան լույս աշխարհ է գալու 2019 թվականի գարնանը:

 

Նույն շարքից