Հասարակություն Ֆեյսբուք 

Վենետիկից լավ լուրեր են սպասվում

analitik.am

«Impossible is nothing Venice, 19.10.2018» («Անհնարին ոչինչ չկա»: Վենետիկ, 19.10.2018»): Նման գրառում ֆեյսբուքյան իր էջում արել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Ենթադրվում է, որ այս գրառումը վերաբերում է Ընտրական օրենսգրքի նախագծին, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին:

Ավելի վաղ նույն Միրզոյանը կարծիք էր հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը դժվար թե լինի ԸՕ-ի մասով:

ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն իր հերթին գրել է «Ըստ օդում կախված լուրերի՝ Վենետիկից դրական լուրեր են սպասվում»:

«Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք, որոնց մասին քիչ անց կառավարության պռեսս-ռելիզ կլինի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԸՕ բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նույն շարքից