Քաղաքական 

ԱԺ-ն ընդունեց ՎՊ-ի 2014թ. գործունեության տարեկան ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց Վերահսկիչ պալատի 2014թ. գործունեության տարեկան ծրագիրը՝ 88 կողմ ձայնով։ Դեմ քվեարկողների թիվը 7 էր, իսկ ձեռնպահ քվեարկել էին 8-ը:

 Նշենք, որ ՎՊ տարեկան ծրագիրը քննակման էր դրվել երեկ՝ դեկտեմբերի 2-ին: Այն ներկայացրել էր ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը։ Ըստ նրա, այս հաշվետվությունը բաղկացած է 13 թեմայից, և որդեգրվել է նոր մոտեցում։

 

«Պատրաստվում ենք կազմել բոլոր համայնքների 100 տոկոսանոց ուսումնասիրություն: Մենք անդրադառնալու ենք նախորդ վերահսկողությունների ընթացքում բարձրացրած խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումներին և բացահայտված ռիսկերի ուսումնասիրությանը»,-նշել էր նա:

Նույն շարքից