Հասարակություն 

ԱԻՆ-ում անցկացվեց ՓԾ վոլեյբոլի առաջնություն

analitik.am

Հոկտեմբերի 18-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց վոլեյբոլի եզրափակիչ առաջնություն, որին մասնակցում էին փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում հաղթող ճանաչված թիմերը: Մրցույթը կազմակերպել էր ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը, իսկ խաղերն անցկացվեցին ԱԻՆ 2-րդ մասնաշենքի սպորտային դահլիճում:

Արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Երևանի քաղաքի փրկարարական վարչության Ավան բաժնի N-11 ՀՓՋ-ի թիմը, Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիմը, ՓՈՒՎ ՀԱԷԿ պահպանության հատուկ հրշեջ ջոկատի թիմը:

Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով:

Նույն շարքից