Քաղաքականություն 

ՀՀ խորհրդարանականները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ միջոցառումների

Հոկտեմբերի 18-ին ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արաիկ Հովհաննիսյանը, ԱԺ աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արտաշես Բախշյանը մասնակցել են Տավրիդյան պալատում անցկացվող ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների համար կազմակերպված կայուն զարգացման հարցերին վերաբերող տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին: Սեմինարի անցկացման նախապատրաստական աշխատանքները քննարկվել էին ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովներում: Միջոցառման նախաձեռնող մարմինը եղել է ԱՊՀ ՄԽՎ պետական փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովը:

Սեմինարի ընթացքում մանրամասն ներկայացվել են ԱՊՀ ՄԽՎ կայուն զարգացման հայեցակարգի նախագծի դրույթները, ինչպես նաեւ քննարկվել է այդ հարցում խորհրդարանականների դերը: Հնչել են մարդու իրավունքներին, տնտեսական եւ էկոլոգիական զարգացմանն ուղղված զեկույցներ: ԱԺ պատգամավորները քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկությունները, հարցադրումները, ինչպես նաեւ ակտիվ մասնակցել բանավեճերին:

  • 47
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
    50
    Shares

Related Articles