Հասարակություն Միջազգային 

Չինաստանում, առևտրի կենտրոնի աշխատողն ընկել է շնաձկներով ջրավազանի մեջ

analitik.am

Չինաստանի Ցզյասին քաղաքի առևտրի կենտրոններից մեկի աշխատակիցն ընկել է դեկորատիվ ջրավազանի մեջ, որտեղ շնաձկներ են եղել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Metro-ին:

Նշվում է, որ ջրավազանն այդ պահին բաց է եղել, քանի որ առևտրի կենտրոնի աշխատողները պատրաստվել են կերակրել կենդանիներին և աշխատակցուհին չի նկատել ջրավազանը բաժանող՝ անվտանգության համար նախատեսված խոչընդոտը և ընկել է։

Ըստ հաղորդագրության, օգնության են հասել գործընկերները և անվտանգության աշխատակիցները, ովքեր դուրս են բերել կնոջը՝ տեղափոխելով անվտանգ տարածք:

Նշվում է նաև, որ պատահարի արդյունքում կինը չի տուժել:

Հարկ է նշել, որ վերոնշյալ ջրավազանի շնաձկները կշռում են մոտ 180 կիլոգրամ և կարող են հասնել ավելի քան 3 մետր երկարության։ Այդ տեսակի շնաձկները կարող են վտանգավոր լինել մարդկանց համար:

Նույն շարքից