Քաղաքական 

Ցուցարարները շարունակում են մնալ Կիևի քաղաքապետարանում

Ուկրաինայի Ռադան դեկտեմբերի 3-ին ընդդիմադիրն խմբացկությունների նախաձեռնությամբ կքննարկի կառավրությանն անվստահություն հայտնելու հարցը՝ Քննարկումից առաջ Կիևի խորհրդարանի շենքի առջև հավաքվել են ավելի քան 1000 ցուցարարներ, նրանց հիմնական մասը շարունակում է մնալ Անկախության հրապարակում:

«Բերկուտ» հատուկ ջոկատը շրջափակել է խորհրդարանի շենքը և փակել է մուտքերը:

Մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ են կուտակվել նաև կառավարության շենքի առջև, որը ցուցարարները շրջափակել են դեռ դեկտեմբերի 2-ից:

Դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան քննարկելու՝ կառավարության անվստահություն հայտնելու ընդդիմության ներկայացրած օրինագիծը:

Սա Ուկրաինայում զանգավածային ցույցերից և ելույթներից հետո Ռադայի առաջին նիստն է:

Դեկտեմբերի 2-ին օրինագծին հավանություն է տվել Ռադայի տարածքային կառավարման հարցերով հանձաժողովը:

«Սա մեր առաջին փոքր հաղթանակն է», -ասել էր Ռադայում ընդդիմադիր «ՈՒԴԱՐ» խմբակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:

Ցուցարարները շարունակում են մնալ նաև Կիևի քաղաքապետարանում, որը նրանք գրավել էին դեկտեմբերի 1-ին: Այստեղ նրանք սննդի կետ են տեղադրել, որտեղ ցուցարարներին թեյ և ուտելիք են տալիս:

Ուկրաինայում բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Նոյեմբերի 30-ի առավոտյան Ոկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբերի գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Ազատության մայդան՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում:

Նույն շարքից