Հասարակություն 

Կաթողիկոսը Կորեայի դեսպանին ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջեկեղեցական և միջկրոնական երկխոսություններում

analitik.am

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին:

Նորին Սրբությունը, դեսպանին մաղթելով արգասաբեր առաքելություն Հայաստանում, արձանագրեց, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորվող դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները կնպաստեն երկու ժողովուրդների միջև փոխճանաչողությանը: Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին:

Իր հերթին դեսպան Ու Յուն-Գընը խոսեց հայ-կորեական կապերի և երկու երկրների միջև գործակցության զարգացման հեռանկարների մասին` հարաբերությունների սերտացման գործում կարևորելով նաև Հայոց Եկեղեցու դերակատարությունը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջեկեղեցական և միջկրոնական երկխոսություններում:

Նույն շարքից