Բարի օր Հասարակություն 

Մենթալ թվաբանության ուսումնական ձեռնարկ Յուլյա Գասպարյանի կողմից

analitik.am

Analitik.am-ն այսօր ներկա է եղել IQ ուսումնական կենտրոնի հիմնադիր Յուլյա Գասպարյանի նախաձեռնությամբ հրատարակված ուսումնական ձեռնարկի շնորհանդեսին:

Յուլյա Գասպարյանի խոսքերով, IQ ուսումնական կենտրոնն ավելի մասնագիտացված է մենթալ թվաբանության ոլորտում: Ներկայացնում են 7 միջազգային դպրոց, հանդիսանում են միջազգային մի շարք ասոցիացիաների պաշտոնական ներկայացուցիչ, անդամակցում են մի շարք միջազգային կազմակերպություններին և այս պահին ներկայացնում են Հայաստանի Մենթալ թվաբանության  ասոցիացիան:

Մեզ հետ զրույցում Յուլյա Գասպարյանը նշեց, որ երկարատև աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ստեղծել հայերեն որակյալ գրքեր. «Վերջերս արտերկրում կայացած սեմինարներից մեկի ժամանակ հասկացա, որ բավականին առաջ ենք և միջազգային փորձին համահունչ ենք քայլում, սակայն ունեինք շատ մեծ բացթողում՝ չունեինք մեր ձեռնարկները: Մինչ այդ աշխատում էինք միջազգային ասոցիացիաների կողմից տրամադրված ձեռնարկներով, որոնք ռուսերեն էին կամ անգլերեն, որոշեցինք այդ բացը լրացնել: Ստեղծեցինք հայերեն գրքեր՝ միջազգային 7 դպրոցների փորձի հիման վրա»,- նշեց Յուլյա Գասպարյանը:

Գասպարյանը նաև նշեց, որ իրենց նոր ստեղծած ձեռնարկները տարբերվում են այլ մենթալ թվաբանության դպրոցների ձեռնարկներից, որովհետև ներկայացնում են նաև «էդետիկա» գիտությունը. «Որպես առանձնահատկություն՝ որոշեցի այդ 2 բավականին ուժեղ գիտությունները միացնել իրար: Երբ ստեղծվեց IQ կենտրոնը, մեր նպատակն էր որակյալ այլընտրանքային կրթության տարածումը, ուստի մասնագիտացանք կոնկրետ մենթալ թվաբանության ուղղությամբ»,- եզրափակեց Գասպարյանը:

 

Նույն շարքից