Գլխավոր Քաղաքականություն 

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ

analitik.am

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ առաջին փոխվարչապետի միջեւ քննարկումներից հետո Վենետիկի հանձնաժաղովի նախագահը՝

Ճանաչում և աջակցում է խաղաղ ճանապարհը, որով հայ ժողովուրդը փոփոխություն է իրականացնում,

Ճանաչում է Հայաստանում ստեղծված հատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում,

Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանելու միջազգային չափանիշներն ընտրական օրենսգիրքը վերանայելիս,

Նշում է, որ առաջարկվող փոփոխություններն օրինական նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են թվում,

Մասնավորապես, ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք միտված են ընտրելու իրավունքի իրացման դյուրացմանը, լրատվամիջոցների համար հասանելիության, դիտորդների իրավունքների և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի թափանցիկության ընդլայնմանը, ինչպես նաև ընտրախախտումների դեմ պայքարին,

Ողջունում է առաջին փուլից հետո ձևավորվելիք կոալիցիաների մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ Վենետիկի հանձնաժողովի և ԺՄՀԻԳ առանցքային առաջարկություններից մեկին համապատասխան,

Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՄՀԻԳ այլ առաջարկությունների իրականացումը, որոնք մասնավորապես վերաբերում են՝

•Ընտրական շեմերի նվազեցմանը և ընտրական գրավները վերադարձնելու համար կիրառվող շեմերին, գրավների գումարի կրճատմանը,

•Դիտորդների և ԶԼՄ-ների հավատարմագրման վերջնաժամկետների կրճատմանը, ինչպես նաև դիտորդների աշխատանքների այնպիսի խոչընդոտների զսպմանը, ինպիսին է նրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը,

•Զինվորականների ազատ քվեարկության երաշխիքներին,

Վերահաստատում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումներն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում ընտրական համակարգի հիմնական փոփոխությունների հանդեպ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը:

Նշում է, որ այս դիրքորոշումը պակաս էական է, եթե քաղաքական ուժերի միջեւ լինի կոնսենսուս այդ փոփոխության վերաբերյալ։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան

Նույն շարքից