Հայաստան Քաղաքականություն 

Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը:

ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գործուղման:

Նրանց շատերի համար սա պետության հաշվին շրջագայելու վերջին հնարավորությունն էր, և նրանք համարում են, որ պետությունը շատ անարդար է վարվում իրենց այդ հաճույքից զրկելով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից