Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում Ռուսաստանին սպառնում են դուրս գալ հրթիռների մասին պայմանագրից

analitik.am

ԱՄՆ-ում առաջարկում են դուրս գալ միջին և փոքր հեռավորության հրթիռների մասին պայմանագրից: Նման առաջարկով հանդես է եկել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջոն Բոլթոնը, փոխանցում է The Guardian-ը:

Թերթի տեղեկություններով, վերջնական որոշումը դեռ կայացված չէ, քանի որ Պենտագոնի և պետքարտուղարության մի քանի աշխատակիցներ դեմ են դրան: Հարցի քննարկումը հետաձգվել է:

Նշենք, որ պայմանագիրն արգելում է կողմերին ունենալ ցամաքում տեղակայված բալիստիկ հրթիռներ և 500 կիլոմետրից մինչև 5,5 հազար կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցող հրթիռներ: Պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականին: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պաբերաբար մեղադրում են իրար պայմանագիրը խախտելու մեջ:

 

 

 

Նույն շարքից