Բարի օր Հասարակություն 

Սաուդյան Արաբիան հաստատել է լրագրող Հաշքաջիի սպանության փաստը

analitik.am

Սաուդյան Արաբիան հաստատել է Թուրքիայում երկրի հյուպատոսությունում ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշկաջիի սպանության փաստը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ սպանությունը տեղի է ունեցել կոնֆլիկտի արդյունքում՝ հավելելով, թե որոշել են պաշտոնանկ անել հետախուզության աշխատակից գեներալ Ահմեդ Ասսիրիին, զրկել նրան թագավորի խորհրդականի կարավիճակից: Գլխավոր դատախազության վկայությամբ, պաշտոնանկ է արվել նրա գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ-Քահթանին:

Արաբական պետությունը նշում է, որ լրագրողը սպանվել է հյուպատոսությունում գտնվող մարդկանց հետ կոնֆլիկտի արդյունքում, սակայն չի նշվում, թե կոնկրետ ով է սպանել նրան: Գործով ձերբակալվել է 18 մարդ:

Նույն շարքից