Հայաստան Քաղաքականություն 

Կամո Արեյանը պաշտոնանկ է արվել դեռ հոկտեմբերի 15-ին

analitik.am

Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանի 21 տարվա փոխքաղաքապետ Կամո Արեյանն ազատվել է պաշտոնից: Ավելի վաղ պաշտոնական հայտարարարությամբ հանդես եկավ նաև Երևանի քաղաքապետարանը, որից հայտնի է դառնում, որ Արեյանի լիազորությունները դադարեցվել են դեռ հոկտեմբերի 15-ին:

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 6-րդ մասը, 48-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 30-ի հ.79-Ա որոշումը և 2018 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած Երևանի նորընտիր ավագանու նիստը՝

  1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի լիազորություններն օրենքի ուժով համարել դադարած՝ 2018 թվականի հոկտեմբերի 15-ից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից