Գլխավոր Քաղաքականություն 

Փաշինյանի հրաժարականը չի խանգարելու Երևանում ԵԱՏՄ ֆորումի անցկացմանը. Տողանյան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չի ազդելու Երևանում հոկտեմբերի 22-24-ին կայանալիք «Եվրասիական շաբաթ» ֆորումի անցկացմանը: Այս մասին Բարնաուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Իմ տեղեկություններով, շաբաթը մեկնարկում է հենց Փաշինյանի հայտարարությամբ: Նա մնում է վարչապետի պարտականությունները կատարող, իր պարտականությունները կկատարի մինչև նոր ընտրությունները և նոր վարչապետի նշանակումը»,-ասել է Տողանյանը:

Դեսպանը նաև նշել է, որ ֆորումի ընթացքում մեծ թվով միջոցառումներ են տեղի ունենալու. «Կառավարության անդամները և ինքը՝ Փաշինյանը, մասնակցելու են ֆորումին, կլինեն առանձին հանդիպումներ մասնակիցների, պատվիրակությունների ղեկավարների հետ»:

 

Նույն շարքից