Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Երբ դու մարզպետ ես դարձնում տարրական գիտելիքներ չունեցող մեկին...

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ դու 50-ամյա փորձառու գործչին ծեր եւ հին ես անվանում, պետք է պատրաստ լինես, որ մի քանի տարի հետո 40-ամյաներին են արխիվ ուղարկելու։ Երբ դու հույսդ դնում ես հասարակության ամենաչքավոր խավի եւ նրա քվեի վրա, նրան ամեն օր ասում ես՝ դու ես որոշում ամեն ինչ, քո խոսքն ու կարծիքն են ամենակարեւորը, եթե դու փողոց ես փակել եւ պահանջում ես վերադասիդ հրաժարականը, ուրեմն նա պետք է, առանց դատ ու դատաստանի, առանց բացատրության ու պատճառի, հեռանա, մի զարմացիր, որ քեզնից դժգոհ կինը կարող է թակել պետական հիմնարկի դռներն ու ասել՝ ես եկել եմ, պարոն վարչապետ, դուրս արի, լուծիր իմ հարցը, գոհացրու ինձ կամ՝ ազատիր կաբինետդ, որ մեկ ուրիշը՝ ժողովրդին ավելի շատ հաճոյացող մեկը զբաղեցնի այն։

Երբ դու մարզպետ ես դարձնում տարրական գիտելիքներ չունեցող մեկին, նախարար ես կարգում քո կուսակցությունում ամեն օր ծաղրի ենթարկված, կասկածելի անձին, կոչ ես անում քաղաքապետ ընտրել կլեպտոմանին կամ կլոունին, ԱԺ նախագահ ես ուզում դարձնել կառավարությունում ձախողված թիմակցիդ, ապա պետք է ակնկալես, որ հասարակությունը թերահավատությամբ է նայելու քո կառավարությանն ու կադրային քաղաքականությանը, որի աչքում պետական պաշտոնը հեղինակազրկվելու է, պետությունը՝ նսեմանալու»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից