Հասարակություն Սպորտ 

«Տոտենհեմը» պատրաստ է 50 միլիոն վճարել «Բարսելոնայի» կիսապաշտպանի համար

analitik.am

«Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մալքոմը հայտնվել է «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 21-ամյա բրազիլացու տրանսֆերին տրամադրել 50 միլիոն եվրո:

Մալքոմը «Բարդոյից» Կատալոնիա տեղափոխվեց այս ամառ՝ 41 միլիոն եվրոյի դիմաց: Կատալոնական գրանդը չի քննարկում բրազիլացու տրանսֆերի հարցը:

Ավելի վաղ բրազիլացին, ով ընդամենը 27 րոպե է անցկացրել նոր թիմում և վնասվածքի պատճառով բաց թողել 3 շաբաթ, իր դժգոհությունն էր հայտնել, որ քիչ խաղաժամկետ է ստանում: Իրավիճակին հետևում են նաև «Ինտերն» ու «Արսենալը»:

 

Նույն շարքից