Քաղաքականություն Ֆեյսբուք 

Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և «անկապելին» իրար հետ կապելու կարողությունը. Արփինե Հովհաննիսյան

analitik.am

Այսօր լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի՝ հարթ չի ընթացել իմ և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու հանդիպումը։ Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և «անկապելին» իրար հետ կապելու կարողությունը:

Միայն այսպիսի երևակայություն ունենալու դեպքում է կարելի

- Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւԿենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի հետ հանդիպումը համարել ԵՄ դեսպանի հետ հանդիպում, (հավանաբար միայն դեսպանին են ճանաչել, ով ներկա է եղել հանդիպմանը)

- Վենետիկի հանձնաժողովի գործունեությունը կապել այդ առումով զրո կապ ունեցող օրակարգի հետ:

Վենետիկի հանձնաժողովի ասելիքն ամբողջությամբ իր նախագահի հայտարարության մեջ է ու «խորը» վերլուծականի կարիք չկա:

- հանդիպման հաջող կամ անհաջող լինելու մասին դատել իմ «զայրացած» կամ ոչ «զայրացած» տեսքից։

Իրականում, եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ, ապա շարունակեք նույն ոճով:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյան

Նույն շարքից