Բարի օր Հասարակություն 

Ապրում և ապրելու ենք Հայաստանում. Տարոն Մարգարյանն՝ իր ընտանիքի Երևանում չլինելու մասին

analitik.am

Մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում չէ, իրականությանը չեն համապատասխանում:

Analitik.am-ի հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշեց, որ իր ընտանիքը Հայաստանում է, երեխաները շարունակում են Երևանում դպրոց ու համալսարան գնալ, և այն տեղեկությունները, թե իր ընտանիքը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Մոսկվայում, չեն համապատասխանում իրականությանը:

Նա նաև նշեց, որ իր ընտանիքը չի պատրաստվում այլ վայր տեղափոխվել, ապրում և ապրելու է Հայաստանում:

Նույն շարքից