Հնդկաստանում գնացքը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի արդյունքում, տեղի իշխանությունների փոխանցմամբ, կա 59 զոհ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության հետ զրույցում Փանջաբ նահանգի վարչապետը հայտնել է, որ միջադեպի արդյունքում վիրավորների թիվը հասնում է 57-ի:
Պաշտոնյան չի հայտնել վթարի պատճառը՝ միայն նշելով, որ սկսված քննությունը կտևի մի քանի շաբաթ: