Թուրքիայի հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստացել, որ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող իսլամիստ ծայրահեղականների խմբերն ահաբեկչություններ են ծրագրում երկրում, տեղեկացնում է Голос Росии ռադիոկայանի կայքը։
Ըստ հատուկ ծառայությունների տեղեկությունների՝ ահաբեկչական գործողություններ են իրականացվելու Սիրիային սահմանակից տարածքներում, նաև Թուրքիայի կենտրոնական հատվածում։
Գործում ներքաշված են Սիրիայում գործող 47 զինյալ ծայրահեղական խմբավորումներ, որոնք կապ ունեն «Ալ Կաիդայի» հետ։ Քաղաքներում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվելու։