Կերչի քոլեջում սպանդ իրականացրած 18-ամյա Վլադ Ռոսլյակովը զենք և զինամթերք ձեռք է բերել հարազատներից գողացած գումարով: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Վլադի տատը՝ Գալինա Ռոսլյակովան հայտնել է, որ սպանդի նախորդ օրը թոռը տանից տարել է իր՝ երեխա ժամանակվա բոլոր լուսանկարները: Ավելի ուշ տարեց կինը հայտնաբերել է, որ տանից անհետացել են նաև իր բոլոր խնայողությունները՝ մոտ 20 հազար ռուբլի:
Հայտնի է, որ զենք ու զինամթերք ձեռք բերելու համար երիտասարդին անհրաժեշտ է եղել 39 հազար ռուբլի: Թե ինչպես է նա լրացրել պակասը, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում կատարված սպանդի զոհերի թիվը հասնում է 21-ի: