Հասարակություն 

Տեղի ունեցավ մշտադիտարկման հանձնաժողովի նիստ

analitik.am

Հոկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի Ճանապարհային երթևեկության անվտանգության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի նիստը:

Ներկաները քննարկեցին ինչպես ճանապարհային երթևեկության անվտանգության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ, այնպես էլ ոստիկանության արտաքին ծառայության ոլորտին առնչվող խնդիրներ, այդ թվում` փողոցային առևտրի կանոնակարգմանը, ավտոկայանատեղիների գործունեության օրինականությանը և հարակից հիմնախդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոստիկանության կողմից առաջիկայում ներդրվող` Հայաստանում վարորդական իրավունքի վկայականի համար բազային համակարգ նախատեսող իրավական ակտի նախագիծը տրամադրել հանձնաջողովի անդամների քննարկմանը, որոնք իրենց դիտողություններով և առաջարկություններով կփորձեն կատարելագործել փաստաթղթի նախագիծը:

Հանձնաժողովի անդամները միաձայն որոշում կայացրին հանձնաժողովի աշխատանքների համակարգման համար պատասխանատու ընտրել «Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Պեդայանին:

Նույն շարքից