Քաղաքական 

Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ Մեիրա Կումարի հրավերով դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արայիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Իշխան Խաչատրյանը, Թևան Պողոսյանը:

Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջիի, Ժողովրդական պալատի նախագահ Մեիրա Կումարի, արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հնդկաստանի խորհրդարանի Ժողովրդական պալատի և Սենատի նիստերին:

Նույն շարքից