Բարի օր Հասարակություն 

Երբ ճանապարհ փակելը դառնում է «ադաթ». Քաղաքացիները փակել էին Երևան-Սևան ճանապարհը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը՝ պահանջելով իրավապահներից ազատ արձակել իրենց հարազատներին: Խոսքը վերաբերում է ոստիկաններին, ովքեր ձերբակալվել են խոշտանգում կատարելու կասկածանքով:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառյությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա.Մ.-ին խոշտանգելու մեջ:

Ճանապարհը փակելուց հետո բացատրական աշխատանքների արդյունքում ակցիայի մասնակիցները՝ ձերբակալված ոստիկանների հարազատները, բացել են ճանապարհը, երթևեկությունը վերականգնվել է:

Նույն շարքից