Հասարակություն Միջազգային 

Տանզանիայում առևանգված Աֆրիկայի միլիարդատերը տուն է վերադարձել

Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատեր Մոհամեդ Դևջին, ում առևանգել էին Տանզանիայում՝ հոկտեմբերի 11-ին, բարեհաջող տուն է վերադարձել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Ես շնորհակալ եմ Ալլահին, որ բարեհաջող վերադարձել եմ տուն: Շնորհակալ եմ բոլոր իմ հայրենակիցներին և աշխարհի բոլոր մարդկանց իրենց աղոթքների համար: Ես շնորհակալ եմ Տանզանիայի իշխանություններին, այդ թվում՝ ոստիկանության ուժերին՝ իմ անվտանգ վերադարձն ապահովելու համար»,-գրել է միլիարդատերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դար էս Սալամ քաղաքում երկու զինված տղամարդ առևանգել են 43-ամյա միլիարդատիրոջն և ըստ ականատեսների՝ նստեցրել են նրան մեքենան ու անհետացել:

  • 96
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    101
    Shares

Related Articles