Հասարակություն Միջազգային 

Չինացի բժիշկները երեխայի աչքի միջից 11 կենդանի մակաբույծ են հանել

analitik.am

Չինացի բժիշկները երեխայի աչքի միջից 11 կենդանի մակաբույծ են հանել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Շենսի նահանգի Սիանի քաղաքում:

Նշվում է, որ տղային քաղաքային հիվանդանոց է տարել մայրը, ով նկատել է, որ երեխան անհանգիստ է զգում իրեն։ Երեխայի զննման ժամանակ բժիշկները նրա աչքի խնձորակում և ստորին կոպի տակ բազմաթիվ նեմատոդներ են հայտնաբերել, ինչից հետո հեռացրել են դրանք:

Բժիշկները պարզել են, որ երեխան վարակվել է աչքի ինֆեկցիայով, որն առաջացել է «Thelazia callipaeda» կլոր որդերի պատճառով: Հայտնի է, որ այս վարակը հանդիպում է մարդկանց, կատուների ու շների մոտ, իսկ Չինաստանում այն հայտնաբերվել է 100 տարի առաջ:

Երեխայի մայրը պատմել է, որ իրենք ընտանի կենդանիներ չեն պահում, սակայն երեխան շփում է ունեցել հարևանի կենդանիների հետ։

Նույն շարքից