Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Խաչատուրովին հետ կանչելով Հայաստանը կորցնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

analitik.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում: Այս մասին  , ՏԱՍՍ գործակալությանն ասել է  ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման և նոր ղեկավարի նշանակման գործընթացը կանցնի երկու փուլով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգերը նման իրավիճակ չեն նախատեսում: Պետք է ունենալ ունվերսալ մոտեցում, որպեսզի հետագայում նման դեպքերում լինի հստակ մոտեցում»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

Նա նաև նշել է, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրող երկիրը կներկայացնի նոր թեկնածու, կամ կազմակերպությունում նախագահությունը կփոխանցվի այլ երկրի՝ այբբենական կարգով:

Հիշեցնենք, որ Analitik.am-ն օրեր առաջ հրապարակել էր այն մասին, որ, ըստ մեր աղբյուրների, քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ  ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները Շավարշ Քոչարյանին ասել են, որ եթե Հայաստանը հետ կանչի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլևս Հայաստանի ներկայացուցիչ չի լինի ոչ միայն հիմա, այլ նաև մյուս շրջանի ժամանակ, երբ գա Հայաստանի հերթը: Շավարշ Քոչարյանի  բոլոր այլ առաջարկները մերժվել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների կողմից:

Նշենք նաև, որ մեր վերոնշյալ հրապարկումը չի հերքվել որևէ մեկի կողմից:

Նույն շարքից