Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանի գեղեցկության թագուհին ճանապարհի մեջտեղում հանել է կոշիկները և մահացել

analitik.am

Լոս Անջելես քաղաքի Կալիֆորնիա նահանգում դժբախտ պատահարի արդյունքում մահացել է գեղեցկության նախկին թագուհի Յանա Լավրենտևան։ Այս մասին հայտնում է Լենտան:

Յանա Լավրենտևան ընկերների և ամուսնու հետ ռեստորանում նշել է ծանոթներից մեկի ծննդյան տարեդարձը: Տուն վերադառնալիս՝ հետիոտնային անցումի վրա նա կանգնել է, որպեսզի հանի անհարմար կոշիկները և այդ պահին մեծ արագությամբ ընթացող մեքենան կարմիր լույսի տակ անցնելով վրաերթի է ենթարկել գեղեցկուհուն:

«Մենք տեսանք միայն շատ ուժեղ հարվածը, ինչից հետո վարորդը նորից հարվածեց նրան և նույնիսկ չարգելակեց»,- պատմել է Լավրենտևայի ընկերուհին:

Գեղեցկուհուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մի քանի օր անց նա մահացել է պատահարի արդյունքում ստացած վնասվածքներից:

Հայտնի է նաև, որ վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։

Նույն շարքից