Հասարակություն 

Պարգևատրման արարողություն ոստիկանությունում

analitik.am

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:

Հայաստանի Հանրապետությունում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ոստիկանության պետի հրամանով պարգևատրման էին ներկայացել տարբեր ստորաբաժանումների 95 ծառայող:

Ողջունելով ներկաներին` Վալերի Օսիպյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ «ոստիկանության առաջ բարդ ու պատասխանատու խնդիր էր դրված` երրորդ հանրապետության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ծառայություն, որը ոստիկանները պատվով իրականացրին: Հայաստան էին ժամանել 84 երկրների պատվիրակություններ, 38 պետությունների ղեկավարներ, հազարավոր հյուրեր, որոնց անվտանգության պատասխանատուն նախ և առաջ ոստիկանությունն էր: Եվ պետք է հպարտությամբ նշել, որ այդ հինգ օրերի ընթացքում ոչ մի հյուրի, կամ պաշտոնատար անձի նկատմաբ չի եղել որևէ ոտնձգություն, ինչը խոսում է ոստիկանության պատրաստվածության ու պրոոֆեսիոնալիզմի մասին»,- ասաց ոստիկանության պետը, իսկ հետո սկսվեց պարգևատրման արարողությունը:

«Գերազանց ծառայության համար» կրծքանշաններ, «Օրենքի պատվար» և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներ. պարգևատրվում են լավագույնները` սերժանտից մինչև գնդապետ:

Ամփոփիչ խոսքում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին` հույս հայտնելով, որ պարգևատրումները կպարտավորեցնեն էլ ավելի լավ ծառայել:

Նույն շարքից