Հայաստան Քաղաքական գլխավոր 

Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում վերջինս հաստատել է:

Նշենք, որ 1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր էր ստացել զբաղեցնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում է Բոստոն։

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:

Նույն շարքից